
Հնդկաստանում գնացքի` երկաթգծից դուրս գալու հետևանքով զոհվածների թիվը հասել է 116-ի, տուժածների թիվը մոտ 200 է, իսկ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Նշենք, որ գնացքի 14 վագոն գծերից դուրս է եկել Ուտտար Փրադեշ նահանգում։ Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 3։00-ին, երբ ուղեւորների մեծ մասը քնած էր։ Վթարի պատճառները դեռ չեն հաստատվել, սակայն հիմնական վարկածն է համարվում գծերի վնասվածքը: