Ինչպես ամրացնել մազարմատները. արդյունքն իսկապես կգոհացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորն են ցանկանում ունենալ գեղեցիկ և առողջ մազեր: Բայց, ցավոք, ժամանակ առ ժամանակ մարդիկ այնպիսի խնդրի առջև են կանգնում, ինչպիսին մազաթափությունն է: Դրա առաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Եթե բժիշկը հաստատում է, որ լուրջ խնդիրներ չկան, և այդ խնդիրներն առաջացել են ոչ ճիշտ սննդակարգի պատճառով, ապա դրա լուծման տարբերակները բազմաթիվ են:

Բացի այն, որ պետք է վիտամիններ խմել, կարևոր է նաև մազերի համար հատուկ դիմակների կիրառումը: Ներկայացնում ենք մազաթափության դեմ պարզ դիմակ:

Ձեզ անհրաժեշտ կլինի`

1 ամպուլա վիտամին В6

1 ամպուլա վիտամին В12

1 գ.  վիտամին С (վաճառվում է դեղատներում)

2 ճաշի գդալ գերչակի կամ կռատուկի յուղ

2 ճաշի գդալ մեղր

2 ճաշի գդալ սիրելի բալզամից

Ինչպես պատրաստել`

Ջրի մեջ մի փոքր տաքացրեք մեղրը և ավելացրեք մյուս բաղադրիչները և խառնեք:

Ինչպես կիրառել`

Դիմակը քսեք մազարմատներին, այնուհետև տարածեք մազերի երկարությամբ: Փաթաթեք մազերը սրբիչով և այդպես թողեք մեկ ժամ: Դիմակը շատ հեշտությամբ մաքրվում է տաք ջրի և շամպույնի օգնությամբ: Այս դիմակը կանգնեցնում է մազաթափությունը և գեղեցկացնում է դրանք: Այսպիդի դիմակն օգտագործեք շաբաթական երեք անգամ:




Լրահոս