1998-ի մարտին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը սահմանել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր` (World Television Day) ի նշան 1996-ին առաջին Հեռուստատեսային համաժողովի անցկացման:
Երկրներին առաջարկվեց նշել այս օրը` փոխանակվելով հեռուստահաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական ու սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակության ընդլայնման խնդիրներին: