Օբաման պատմել է Պուտինի հետ զրույցի ընթացքում արած իր առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 20-ին կայացած զրույցի ընթացքում վերջինիս առաջարկել է առաջընթացի հասնել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի իրականացման գործում մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2017թ. հունվարը: Այս մասին նա հայտարարել է Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Lenta.ru-ն:

«Ես Պուտինի հետ խոսել եմ Ուկրաինայի և Մինսկի համաձայնագրերի իրականացման մասին: Ես կոչ եմ արել նրան ցուցումներ տալ իր բանակցողներին աշխատել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի հետ, որպեսզի այն ավարտին հասցվի մինչ իմ նախագահական ժամկետի ավարտը»,-ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ զրույցի ընթացքում իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Հալեպի ուղղությամբ հասցվող ավիահարվածների հետ և կոչ արել հումանիտար հրադադարի հասնել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը՝ մեկնաբանելով Օբամայի հետ հանդիպումը, հայտնել է, որ իր երախտագիտությունն է հայտնել տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար և հրավիրել Ռուսաստան:




Լրահոս