
Երեկ՝ նոյեմբերի 20-ի երեկոյան, Վանաձորում երիտասարդ տղայի են սպանել: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ 21-ամյա տղային սպանել են դանակի մի քանի հարվածներով:
Նրա դին հայտնաբերել են ժամը 22:30-ի սահմաններում Երևանյան խճուղու վրա:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Սպանվածը 21-ամյա Հարություն Աղաջանյանն է: