Վանաշենում պայթյունից 13-ամյա տղա է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն երեկ` ժամը 19։40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին երեխայի տատը հայտնել է, որ վերջինս ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել և  դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո էլ երեխային մահացած են գտել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տղան սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և ապրում էր մոր և տատի հետ:  Գյուղապետ Արտաշես Գրիգորյանից տեղեկացանք, որ երեխայի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում:




Լրահոս