
Հնդկաստանի Ուտտար-Փրադեշ նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից: Վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 142-ի, փոխանցում է Reuters-ը:
Ավելի քան 200 մարդ վիրավոր է: Այս մասին այսօր հայտնել է The Indian Express պարբերականը: Ավելի վաղ հաղորդվել է 100 զոհի մասին: Փրկարարները շարունակում են աշխատանքները դեպքի վայրում:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ տեղի ունեցածի հիմնական պատճառը վնասված ռելսերն են եղել: Գնացքում ավելի քան հազար մարդ է գտնվել: