Սումգայիթյան իրադարձություններով մեզ բերեցին և դեմ տվեցին քաղաքական փակուղու առաջ. Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում. Արզիկ Մխիթարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շաբաթում իրոք ակտիվ էին սահմանում կատարվող գործողությունները և դա համընկավ նաև այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ սկսեց: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց  ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

«Արցախցիների համար նորույթ չէր այդ լարվածությունը: Իհարկե, մեր բանակը պատրաստակամ է ցանկացած մի իրադրության և պատահական չէր, որ բավականին լուրջ վերաբերվեցին նմանատիպ գործողություններին», – նշեց նա:

Մխիթարյանի խոսքով` ստեղծված իրավիճակը գերտերությունների քաղաքական կուրսն է, որը պայմանավորված է հենց այդ երկրների գերշահերով: «Իհարկե գոյություն ունեն գերտերությունների գերշահեր: Հուսանք, որ ապագայում միջազգային հանրությունը կգա համոզման, որ մի ժողովուրդ, որը ձգտում է ազատության, մեղք չունի, և պետք է ճանաչել այդ ազատությունը», – հավելեց նա:

Անդրադառնալով խնդրի լուծման շրջանառվող տարբերակներին` պատգամավորը նշեց, որ Արցախի ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնել է դեռ վաղուց: «Սումգայիթյան իրադարձություններով մեզ բերեցին և դեմ տվեցին քաղաքական փակուղու: Մենք ինչպիսի ելք էլ լինի, մեր երկիրը միասնական է Հայաստանի հետ: Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահը լկտիաբար շարունակում է պնդել, որ ԼՂԻՄ է եղել, որ Ադրբեջանի կազմում է եղել, և այսօր նա հավակնում է ոչ միայն հետ պահանջելու իր ասած գրավյալ տարածքները, նա անընդհատ կրկնում է, որ մենք պետք է լինենք Ադրբեջանի կազմում: Որևէ արցախցու մոտ նույնիսկ այդպիսի միտք չի կարող ծնվել, մենք երբևէ չենք պատրաստվում վերադարձ կատարել», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս