Նախընտրական հռետորաբանության և իրականության միջև տարբերություն կա: Այս մասին կիրակի օրը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի նշանակումը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ նախընտրական հռետորաբանության և իրականության միջև մեծ տարբերություն կա, գրեթե բոլոր երկրներում»,-ասել է Պուտինը:
«Աշխարհի առաջատար տնտեսությունն Միացյալ Նահանգների տնտեսությունն է: Եվ այն բանից, թե ինչպես այն կզարգանա, կախված կլինի համաշխարհային տնտեսության առողջության մակարդակը»,-նշել է Պուտինը:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
ՌԴ նախագահը պատմել է նաև ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի մասին: