Սանկտ Պետերբուրգում 4-ամյա հայուհին էլեկտրական թեյնիկն իր վրա է շրջել՝ ստանալով 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա հայուհին, ով էլեկտրական թեյնիկն իր վրա է շրջել: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի «Ֆոնտանկա» թերթը:

4-ամյա աղջնակը հոսիպտալացվել է դեմքի, պարանոցի և ձեռքերի 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով: Ներկա պահին երեխան գտնվում է ծանր վիճակում:

Թերթի տեղեկություններով՝ աղջնակը բնակվում է մոր՝ ՀՀ քաղաքացու և գործազուրկ հոր հետ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս