Եթե Ադրբեջանում նման զորախումբ ստեղծվեր, դուք ի՞նչ էիք ասելու. Արամ Սարգսյանը` ընդդիմախոսներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմ կարծում, թե նոր բաներ են ասվել: Այստեղ ավելի շատ առանձնացրել են, թե արդյոք կարող է պատահի ևս մեկ ռուսական ռազմաբազա լինի մեզ մոտ: Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունն առհասարակ կա: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ռուսական լրատվամիջոցին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Խոսելով ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման ձևավորման և դրա հնարավոր վտանգների մասին` Սարգսյանը նշեց. «Մենք ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որը միշտ թեժ գծի վրա է: Այս պարագայում այն զարգացումները, որոնք իրականացվում են, տրամաբանորեն հուշում է, որ Թուրքիան անմասն չի մնալու այդ իրադարձություններից: Հայաստանը, դուր է գալիս, թե դուր չի գալիս, դարպասներ է, որը տանում է դեպի Հյուսիսային Կովկաս: Այս առումով հիմա մենք պետք է ընտրություն կատարենք , մենք պետք է ասենք`  մեզ դա ձեռնտու է, թե ձեռնտու չէ», – հավելեց նա:

Հարցին`  անտրամաբանական չէ, որ ՌԴ-ն մյուս կողմից սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից այսպիսի պայմանագրեր կնքում ՀՀ-ի հետ, Սարգսյանն ասաց. «Այդ հարցի վերաբերյալ ես երևի թե եզակի քաղաքական գործիչներից եմ, ով իր տեսակետը հայտնեց Բորդյուժայի և գեներալիտետի մոտ: Ես պարզ ասել եմ`  ինձ համար անհասկանալի է, եթե դուք վաճառում եք զենք դեռ պաշտպանական, բայց երբ հարձակողական զենք եք վաճառում, ինձ համար անհասկանալի է»:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս