Ավստրիայի ԱԳՆ-ն՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ ապագա համանախագահող երկիր, պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի գործընթացները: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Ավստրիան պատրաստ է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար: Դեռևս վաղ է խոսել նախաձեռնությունների մասին, ամեն ինչ կախված է տարածաշրջանային զարգացումներից: Վիեննան կդառնա գագաթաժողովի մայրաքաղաք մայիսին, և մենք պատրաստ ենք ընդունել բանակցությունները, եթե ցանկություն լինի»,-ասել է Կուրցը:

«Բռնության ևս մեկ բռնկում կարող է ճակատագրական լինել: Միջազգային հանրությունը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, դրա կողմնակիցը չէ»,-հավելել է Կուրցը:

Նշենք, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային 2017թ. հունվարին:




Լրահոս