Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում անցկացվեց ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ բժշկական կենտրոն», «Զվարթնոց Հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությունների վթարափրկարարական խմբերի համալիր ուսումնավարժանքը՝ «Օգնություն օդանավակայանի տարածքում վայրէջքի ժամանակ վթարված ինքնաթիռի անձնակազմին և ուղևորներին» թեմայով:
Ուսումնավարժանքի ընթացքում օդանավակայանի տարածքում կազմակերպվեց վայրէջքի ժամանակ վթարված օդանավի տեղափոխումը «վթարի վայրից», կատարվեցին հրդեհաշիջման, ուղևորների էվակուացման աշխատանքներ, տեղում ցուցաբերվեց առաջին բժշկական օգնություն, տուժածներին տեղափոխեցին ժամանակավոր հիվանդանոց:
Ուսումնավարժանքը նպատակ ունի «ավիացիոն պատահար»-ի մասին օդային երևեկության կառավարման և կարգավարական ծառայությունների կողմից վթարափրկարարական խմբին, համագործակցող կազմակերպություններին և ղեկավար անձնակազմին տեղեկացնելու գործընթացի կատարելագործման, վթարափրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, տեղեկատվության և կապի կոորդինացման գործընթացի կատարելագործման, օդանավի հրդեհաշիջման կազմակերպման և իրականացման պարապմունքի, պատահարի վայրից օդանավի տարհանման պարապմունքի մասին:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար