
Խնդիրը միայն Վիգեն Սարգսյանի ցանկությունը չէ, նա իշխանության ինտելեկտուալ թևն է, ով տարբեր պաշտոններ է զբաղեցրել, չի վարկաբեկվել: Բնականաբար ՀՀԿ-ն փորձում է ռեբրեդինգ անել կուսակցությունը: ArmLutr.am-ի հետ զրույցում, խոսելով նախարարների` հանրապետական դառնալու մասին, նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Այնտեղ փորձում են ներգրավել մարդկանց, ովքեր կարող են փոխել դեմքը: Հիմա նախընտրական այս փուլում երկրորդ պլան են մղվելու հայտնի դեմքերը, և թարմացում է գնալու: Վիգեն Սարգսյանի մտնելը ՀՀԿ, դրա արտացոլումն է», – նշեց նա:
Հակոբյանի խոսքով` շատ ավելի բարդ է լինելու ՀՀԿ-ում ինչ-որ բաներ փոխել, քան կառավարությունում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան