Քրեական հեղինակություն նորատուսցի Ալիկը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քիչ առաջ կալանավորվել է քրեական հեղինակություն, նորատուսցի Ալիկը:

Նրան մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու համար:

Հիշեցնենք, որ Մուշեղյանը սպանվել է նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում: Նորատուսցի Ալիկի ընկերոջը՝ Արմեն Գասպարյանին (Բդո), մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար: Ընդհանուր առմամբ՝ այս աղմկոտ սպանության գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց թվում է նաեւ Չարբացխի Գեղամը:

 




Լրահոս