Հյուսիսային Ուելսից 15-ամյա Քեյթլին Ռեա Դյուրանը հրաշքով է փրկվել: Նա ողջ գիշերը iPhone-ը լիցքավորել է, որի արդյունքում հրդեհ է բռնկվել: Ընդ որում, դրա հետևանքներն այնքան սարսափելի են, որ ոչ նա, ոչ իր ծնողները չեն կարողանում տուն մտնել:
Նա iPhone-ը թողել է անկողնու վրա:
Ահա թե ինչ է մնացել Քեյթլինի սենյակից: Հրշեջները դա հրաշք են անվանել, քանի որ ընտանիքը չի տուժել:
Այս պատմությունն իսկապես մտածելու տեղիք է տալիս, քանի որ նման դեպքերը կարող են ճակատագրական ավարտ ունենալ: