Այսօր ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու մահվան օրն է: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 1961 թ. հունվարի 20-ից մինչև 1963 թ. նոյեմբերի 22-ը:
Ջոն Քենեդին ծնվել է 1917 թ-ի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգում։ Հայրը Ֆրանկլին Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը։ Գերազանց ավարտելով Հարվարդի համալսարանը՝ Ջոնն աշխատանքի անցավ հոր մոտ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ։
Հաղթելով 1947 թվականի Կոնգրեսի ընտրություններում՝ նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952թվականին արդեն սենատոր էր։ 1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում։ 1960 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ հաղթեց ընտրություններում։ Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում։
Քենեդիի նախագահության երեք տարիները նշանավորվեցին Կարիբյան ճգնաժամով, սևամորթների իրավունքների հավասարեցման լուրջ քայլերով, «Ապոլոն» տիեզերական ծրագրերին սկիզբ դնելով։
Ջոն Քենեդու նախագահությունն ընդհատվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում իրականացված առեղծվածային սպանությամբ։