«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի հարցը կրկին սրվել է. նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ծրագրել է նոյեմբերի 25-ին ավագանու նիստ հրավիրել ու երեկվանից կատաղի «աշխատանք» է տանում ընդդիմադիր ավագանիների հետ, որպեսզի համոզի ներկայանալ ու քվորում ապահովել, որ ինքն էլ դառնա փաստացի քաղաքապետ։
Խոսակցություն կա, որ Ասլանյանին կուսակցությունից ուլտիմատում են ներկայացրել՝ կամ ապահովում է քվորումը, կամ հրաժարական է տալիս։ Սակայն ընդդիմադիրները դեռեւս դիմադրում են։ Հիշեցնենք, որ ավագանու անդրանիկ նիստը տապալել են շաբաթներ առաջ՝ միասնաբար բոյկոտելով այն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: