
Միջազգային հանցավոր խումբը մի շարք կիբերհարձակումներ է գործել տասնյակ երկրների բանկոմատների վրա, ներառյալ Ռուսաստանի, ԱՊՀ և Եվրամիության մի շարք պետությունների վրա: Այս մասին հայտնում է Banki.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Group-IB կիբերհանցագործությունների հետաքննման և կանխման հարցով միջազգային ընկերության տվյալներով՝ հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը:
Տուժած բանկերի և գումարի կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հաղորդվում է, որ նման հարձակումներ նախկինում ևս իրականացվել են, սակայն դրանց մասշտաբը փոքր է եղել: