ԱՄՆ նորընտիր նախագահ միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստացել է փոխել Ամերիկան ընդամենը 100 օրում: Այս մասին գրում է Forbes-ը:
Նա տեսաուղերձ է հղել, որում պատմել է երկրի ղեկավարի պաշտոնին կատարելիք առաջին բարեփոխումների մասին:
Թրամփը նախագահության առաջին օրը մտադիր է սկսել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության հարցով համաձայնագրից դուրսբերման գործընթացը: Միլիարդատերը դա «երկրի համար ողբերգություն» է անվանել: Դրա փոխարեն Թրամփը ցանկանում է երկկողմ համաձայնագրեր կնքել, որոնք կոչված կլինեն վերադարձնել Ամերիկայում արդյունաբերությունն ու աշխատատեղերը:
Բացի այդ, Թրամփը երդմնակալությունից հետո մտադիր է հանել երկրում ածխաջրածինների արդյունահանման ոլորտում արգելքները: Նա նաև խոստացել է երկիրը պաշտպանել կիբերհարձակումներից: