Ռեփեր Քանյե Ուեսթը, ով նախօրեին անսպասելի չեղյալ էր հայտարարել համերգային շրջագայությունը, հոսպիտալացվել է անքնության և անկայուն հոգեկան վիճակի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ների՝ ռեփերին մոտ կանգնած աղբյուրներին:
Կեսգիշերին մոտ ռեփերի անձնական մարզիչի տուն ոստիկաններ են ժամանել, որտեղ նրան զննել է բժիշկը: Ոստիկանները հայտնել են, որ Քանյեն բողոքում է ոչ կայուն վիճակից այն պատճառով, որ մի քանի օր չի քնել:
Ոստիկանության ժամանումից հետո որոշել են ռեփերին հիվանդանոց տեղափոխել:
TMZ պորտալի հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխելիս ռեփերին պատգարակի վրա ձեռնաշղթաներ են հագցրել: