Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը սպառնացել է պայթեցնել բարձրահարկ շենքը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահազանգողին, ով բերման է ենթարկվել։Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու։

Մանրմասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս