Շաքրո Մոլոդոյը «ստի դետեկտորի» ստուգում չի անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), ում մեղադրում են հանցավոր հանրության կազմակերպման մեջ, «ստի դետեկտորի» ստուգում չի անցել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը:

«Չի անցել և չի պատրաստվում անցնել, քանի որ դա քրեական գործի ապացույց չի համարվում»,-ասել է փաստաբանը:

Ավելի վաղ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել էին, թե Կալաշովը «ստի դետեկտորի» ստուգում է անցել, որը ցույց է տվել, որ քրեական հեղինակությունը կաշառք չի փոխանցել ՌԴ քննչական կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցներին:




Լրահոս