ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի ապահովել իր սահմանների անվտանգությունը՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի մոտեցման ֆոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի իր սահմանները՝ ՆԱՏՕ-ի կողմից ստացվող սպառնալիքներից: Դաշինքն իսկապես ագրեսիվ բլոկ է համարվում, այդ իսկ պատճառով Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ, և տվյալ դեպքում նա ունի բոլոր իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր»-ների տեղակայումը վտանգ է ներկայացնում եվրոպական անվտանգության համար: