Քրեական հեղինակություն Միրիկո Քութաիսցուն Ռուսաստանից կարտաքսեն Վրաստան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանում նա կրել է ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի 2-րդ հոդվածով («Հոգեմետ կամ նմանատիպ նյութերի անօրինական ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, պատրաստում, մշակում») կատարած հանցանքի պատիժը:
Վրաստանի 64-ամյա քաղաքացին ձերբակալվել է Լիպեցկի շրջանում:
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ 2016թ. նոյեմբերի 18-ին լրացել է նրա պատժի ժամկետը:
Իրավապահ մարմինների աղբյուրների խոսքով՝ քրեական հեղինակության անունը Միրոն Գորգիձե է, իսկ մականունը՝ Միրիկո Քութաիսցի: