Հենրիխ Մխիթարյանը վերջապես խաղային ժամանակ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպմանը (1:1), ինչպես նաև հայտնել, որ 27-ամյա ֆուտբոլիստը խաղային ժամանակ կստանա հոլանդական «Ֆեյենորդի» դեմ։

«Մխիթարյանը մոտ է խաղալուն։ Ասել եմ նրան, որ նա կընդգրկվի «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Նա փորձում է։ Ակնհայտ է, որ նա երջանիկ չէ, սակայն նա իր հիասթափությունը վերափոխում է լավ ձևով. այն է՝ փակել բերանը, ջանասիրաբար աշխատել և փորձել հարմարվել։

«Արսենալի» դեմ ասել եմ նրան. «սա քո խաղը չէ», քանի որ չէի կարծում, որ Հենրիխին պետք էր 10-20 րոպեով փոխարինման դուրս գալը։ Մխիթարյանին ասել եմ. «Կարծում եմ, որ քեզ պետք է լավ խաղ և քեզ անհրաժեշտ է լինել մեկնարկային կազմում, եթե ոչ, ապա սկսել երկրորդ խաղակեսից»։

Նրան անհրաժեշտ է ավելի քիչ ճնշում և ավելի լավ պայմաններ իր որակները բացահայտելու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։




Լրահոս