Յունիբանկն իր քարտապանների համար շարունակում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկը շարունակում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի իրականացումը, որի շրջանակում բանկի քարտապանները քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ: Քարտապաններին բոնուսային միավորներ շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:

Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով:

Ակցիայի մասնակիցներն ունեն նաև 3 IPhone SE նվեր ստանալու հաճելի հնարավորություն: Յունիբանկը 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացնում է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվում են վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:

Յունիբանկը մշտապես իրականացնում է իր հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր և խթանում է քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով շահավետ և պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները քարտով, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում քարտային հաշվին` այդ կերպ իր շնորհակալությունը հայտնելով իր հավատարիմ հաճախորդներին:




Լրահոս