Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանում Տ-72 տանկերի արդիականացման կենտրոն ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանն առաջարկել է երկրում ռուսական ռազմատեխնիկայի արդիականացման կենտրոն ստեղծել, մասնավորապես, խոսքը Տ-72 տանկերի մասին է, փոխանցում է Lenta.ru-ն:

Այս մասին նա հայտարարել է Երևանում ՌԴ առևտր և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ:

Փախչանյանը նշել է, որ երկիրը գործնական կապեր ունի «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայի հետ:

«Մենք կցանկանայինք ոչ միայն վերանորոգել ռազմատեխնիկան, օրինակ Տ-72 տանկերը, այլև արդիականացնել դրանք: Այդ իսկ պատճառով արդիականացման համար Ռուսաստան տեղափոխելը տանկի գնին հավասար է արժենում»,-պարզաբանել է նա:




Լրահոս