«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում 1 միլիոն 340 հազար եվրո նվիրատվություն է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ից 20-ը «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն անցկացնում էր իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաեւ Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները:

Անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 340 հազար եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա դրամահավաք-միջոցառումը շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել:

Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը և Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:




Լրահոս