Ինչ հետազոտությունների է ենթարկվել Վահան Շիրխանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ահազանգեր է ստանում  ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատների կողմից այն մասին, որ Շիրխանյանն առողջ, իր ոտքով քայլելով մտել է կալանավայր, իսկ հիմա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շիրխանյանին Աստղիկ ԲԿ-ում 1-1,5 ժամ հետազոտել են, ապա կրկին հետ տարել Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ:

Նա Աստղիկ բժշկական կենտրոնում ենթարկվել է սրտի եւ ողնաշարի հետազոտության, իսկ թե ինչ հիվանդություններ են հայտնաբերվել, դեռ հայտնի չէ:

Հետազոտության արդյունքները կհայտնեն ավելի ուշ:

Հավելենք, որ Շիրխանյանի հարազատների տեղեկացմամբ, երբ ուղեկցողները հիվանդանոցից հետ են տարել կալանավայր, նրա ինքնազգացողությունը վատ է եղել: Բայց դա չի խանգարել ուղեկցող իրավապահներին, որպեսզի նրան տեղափոխեն Քրեակատարողական հիմնարկ




Լրահոս