Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում հրաժարվել թիմի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններից:
«Cadena Ser»-ը հայտնում է, որ «Արքայական ակումբը» առաջարկել է ֆուտբոլիստին երկարաձգել պայմանագիրը, սակայն Իսկոն չի շտապում ընդունել առաջարկը, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ունենալ: Լա լիգայի 12 տուրերից հետո Իսկոն մասնակցել է 9 հանդիպման: