Մոսկվայում բանկ գրաված հայ գործարարը ահաբեկչության մասին գործի ֆիգուրանտ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում բանկ գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցվել: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը:

«Իմ պաշտպանյալի նկատմամբ «ահաբեկչություն» հոդվածով (ՌԴ ՔՕ 205-րդ հոդված) գործ է հարուցվել»,-ասել է Մալցևը:

Նա հավելել է, որ Պետրոսյանի նկատմամբ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2017թ. փետրվարի 24-ը:




Լրահոս