Հայտնի է Վիկտոր Դալլաքյանի կուսակցության համագումարի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ դեկտեմբերի կեսին կկայանա ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը: Հավելենք, որ կուսակցությունը կոչվելու է «Երրորդ Հանրապետություն»:

Մենք փորձել  էինք այս տեղեկությունը ճշտել հենց Դալլաքյանից, ով նշել էր, թե առաջիկայում տեղի է ունենալու իր ասուլիսը, որտեղ և կպատասխանի բոլոր հարցերին: Սակայն azdarar.am կայքից տեղեկացանք, որ հայտարարություն է ներկայացվել, ըստ որի հիշյալ անվանումով կուսակցության համագումարը կկայանա դեկտեմբերի 23-ին:

Ըստ հայտարարության, օրակարգում լինելու են
1. կուսակցության ծրագրի փոփոխություն
2. կուսակցության կանոնադրության փոփոխություն
3. ընտրություններ
4. համագումարի բանաձևի ընդունում
5. այլ հարցեր




Լրահոս