«Մեկ օպերատոր՝ մեկ սակագին» սկզբունքով տարեսկզբից խմելու ջուրը, ամենայն հավանականությամբ, թանկանալու է Երևանի և Հայաստանի 9 մարզերի բնակիչների համար, սակայն նվազելու է Արմավիրի սպառողների համար։
Նշենք, որ այժմ խմելու ջրի սակագինը, կախված բնակավայրից, տատանվում է 170-204 դրամի սահմաններում: Հաշվարկներում ներառված են 3 հիմնական բաղադրիչներ՝ ջրի սպառման ծավալը, էլեկտրաէներգիայի սակագինն ու ինֆլյացիան:
Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում անցկացրեց Երևանի քաղաքացիների միջև, հասկանալու` թե ինչպես են արձագանքում նրանք այդ թանկացմանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան