Կարո Փայլանն ու իր թիմակիցները վերադառնում են Մեջլիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Ստամբուլի գրասենյակի ղեկավար Դոան Էրբաշը հայտարարել է, որ կուսակցության պատգամավորները նորից կսկսեն մասնակցել խորհրդարանական նիստերին, որոնք բոյկոտել էին ավելի վաղ: Այս մասին գրում է թուրքական habervan.com կայքը:

Էրբաշը նշել է, որ ԺԴԿ-ի պատգամավորները որոշել են վերադառնալ Մեջլիս և ավելի ակտիվ ու ավելի արդյունավետ աշխատանք տանել երկրում առկա խնդիրների քննարկումների ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության գլխավոր շտաբը պաշտոնական հայտարարություն էր տարածել Թուրքիայի խորհրդարանում կուսակցության խմբակցության աշխատանքի դադարեցման մասին:

ԺԴԿ անդամ է նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:




Լրահոս