«Ես պայքարելու եմ, որպեսզի աղքատությունը վերանա այս երկրից, որպեսզի վերականգնվեն մեր պարապ գործարանները, որպեսզի մեր երեխաներն ապրեն շատ ավելի լավ հասարակության մեջ, քան այսօր մենք, որպեսզի օգտագործվեն բոլորի ջանքերը: Իմ թիմը լինելու է մասնագետների, պրոֆեսիոնալների թիմ, որպեսզի մեր երկիրը դառնա յուրաքանչյուր հայի երազանքի երկիրը, եւ որպեսզի ուրիշները մեզ մատնացույց անեն որպես լավ օրինակ»,- այս խոսքերի հեղինակի մասին ոչինչ չիմացողը կփառաբանի նրան եւ հավատով կլցվի այդ անձնավորության նկատմամբ»:
Այսպիսի ոգեւորիչ խոսքեր հայ ժողովուրդը լսել է բազմիցս, դրանց իրականացման ուղղությամբ, սակայն, տեսել զրոյական քայլեր: Ներկայացված խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, մեջբերվածը նրա՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Եղվարդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթից է: Սարգսյանը «Առաջ Հայաստան» կարգախոսով /որի մասին, ի դեպ, վերջերս նախընտրում են չհիշել/ «պայքարում է» արդեն 8 տարի: Բայց փորձենք հասկանալ, թե որքանով է նրան հաջողվել իրականություն դարձնել իր այդ ոգեշունչ խոստումները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան , Նարեկ Սարգսյան