Լոռու մարզի փրկարարական վարչությունը նոր պետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը նախարար Արմեն Երիցյանի հրամանով ազատվել է վարչության պետի պաշտոնից:

ArmLur.am-ի տեղեկություններով վարչության պետի ազատումը երեկ է տեղի ունեցել:

Նշենք, որ նախարարի մեկ այլ հրամանով Լոռու մարզային փրկարարական վարչության պետ է նշանակվել Կարեն Հովհաննիսյանը, ով մինչ վարչության պետ նշանակվելը աշխատում էր ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ, կոչումով` փրկարար ծառայության գնդապետ:

Մարզայինի այլևս նախկին պետը նախարարի հրամանով անցել է թոշակի:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարում` ԼՄՓՎ պետ Կարեն Հովհաննիսյանն է:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս