ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ-Սթոուն» ՍՊԸ-ն հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի մայիսի 17-ին Արարատի մարզի Ավշար համայնքը դիմել է Արարատի մարզի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ-Սթոուն» ՍՊԸ-ից պահանջելով, որպեսզի գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջի:
Բայց պատմությունն այսքանով չի ավարտվել: Արարատի մարզի Ավշար համայնքը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի «Մուլտի Գրուպ-Սթոուն» ՍՊԸ-ին որոշակի գործողություններ արգելվի, ինչը գործով դատավոր Արտաշես Հովհաննիսյանը բավարարել է:
Թե ինչն է Գրիգորյանների եւ Ծառուկյանի ընկերության միջեւ առաջացած վեճի կոնկրետ առիթը, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց: Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել դատական հայցի հիմքերը, միայն հայտնեց, որ բոլոր խնդիրները լուծվում են. «Մենք իրար հետ նորմալ աշխատում ենք: Ամեն ինչ վերջացել է»: