Պուտինը Աբխազիայի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրինագիծ է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՌԴ և Աբխազիայի Հանրապետության միջև զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է RT-ն, ասվում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության զինված ուժեր միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»,-ասվում է փաստաթղթում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 21-ին: Նոյեմբերի 16-ին Դաշնային խորհուրդը վավերացրել է Աբխազիայի հետ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը:




Լրահոս