ArmLur.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկանում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում եւ բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. յոթ հազար ԱՄՆ դոլար է տվել Երեւան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում տեղավորելու համար:
ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 21-ին Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր: