«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի եւ Վերակառուցման, զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային վարկ` 50 մլն դոլարի չափով: Վարկի գումարի մարման ժամկետը 25 տարի է, իսկ մայր գումարի մարման ժամանակացույցը՝ 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2041 թվականի նոյեմբերի 15-ը: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը Հայաստանի պետական պարտքը, որը կազմում է 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար, ավելացնում է եւս 50 մլն դոլարով:
Նկատենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման ավելի քան երկու ամիսների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ է ավելացրել պետական պարտքի չափը: Իսկ վարկեր ներգրավելու «նորամուտը» կլինի այս ծրագիրը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: