«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյանը քանիցս հրապարակային, գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ, երբ վերջիններս բարձրաձայնում էին իրենց վարկերի, վարկերի տոկոսադրույքների մասին, հայտարարել է, որ Հայաստանում բանկ չկա, Հայաստանի բանկերը լոմբարդ են:
Վերջերս էլ նման հայտարարությունից հետո ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ բանկերի նախագահներից պահանջել է պատասխանել Ծառուկյանին: Վերջիններս հրաժարվել են դա անել՝ առաջարկելով, որ ԿԲ նախագահն ինքը փաստարկներով, եթե այդպիսիք կան, պատասխանի նրան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: