ԱՄՆ Պետդեպարտամենտն անօրինական է անվանել Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմական համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի և Աբխազիայի միջև միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Միացյալ Նահանգերը դեմ են Ռուսաստանի և Աբխազիայի միջև միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի վավերացումը: Մենք չենք ճանաչում այդ համաձայնագրի օրինականությունը, որը չի հիմնվում գործող միջազգային իրավունքների վրա»,-ասվում է Քիրբիի հայտարարության մեջ:

Ինչպես նաև հաղորդվում է, որ ԱՄՆ-ն շարունակում է Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածաշրջաններ համարել: Բացի այդ, ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջում է կատարել 2008 թ.-ից Վրաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է ՌԴ և Աբխազիայի Հանրապետության միջև զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման մասին համաձայնագիրը:




Լրահոս