Չի բացառվում, որ կարող են բախումներ լինել թուրքական բանակի և Սիրիայի կառավարական ուժերի միջև. թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս թուրքական բանակը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում հարվածներ էր հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 58 օբյեկտների և սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի օբյեկտներից մեկի ուղղությամբ:

Թուրքիա-Սիրիա հակամարտության շուրջ ArmLur.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին Թուրքիայի համար առաջնային խնդիրն Ալ-Բաբի վերահսկողությունն է:

«Այսինքն՝ Ալ-Բաբը վերցնելը, որից հետո կարծես՝ Թուրքիան հակված էր շարժվելու դեպի Մամբիչ, դեպի ավելի Արևելք»,- նշեց նա:

Ըստ թուրքագետի՝ չի բացառվում, որ կարող են բախումներ լինել թուրքական բանակի և Սիրիայի կառավարական ուժերի միջև, այդ թվում նաև քրդական պաշտպանական ինքնապաշտպանության ուժերի:




Լրահոս