Վաղը կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ նոյեմբերի 24-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:

Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին եւ 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ առցանց՝ www.himnadram.org:

Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված եւ ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները: Նվիրատվություն կարող եք կատարել՝

– SMS ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 /sms/զանգի արժեքն է 300 դրամ/,

-այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք,

-այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն,

– Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 /ԱՄՆ դոլար/,

– առցանց` donate.himnadram.org




Լրահոս