Միջազգային օլիմպիական կոմիտեն հետ է պահանջել ծանրորդ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի մեդալը:
Նշենք, որ ՄՕԿ-ը հրապարակել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները: Հրապարակված ցուցակում ընդգրկված է Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), ով պետք է վերադարձնի օլիմպիական բրոնզե մեդալը: Նա որակազրկվել է:
Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտոնական որևէ բան չեն ստացել. «Նախ և առաջ պետք է որակազրկվի Հռիփսիմե Խուրշուդյանը, հասկանանք ինչքանով է որակազրկվել: Այս պահին այդ գործընթացի մեջ ենք և դրա մասին, որևէ եզրակացություն այս պահին անել իմաստ չունի»:
Սպորտի նախարարը, սակայն նշեց, որ շատ ուշադիր հետևում և աջակցում է այդ աշխատանքին:
Լիդա Եղիազարյան