Գիտաբժշկական գրադարանը` էլեկտրոնային շտեմարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական գիտաբժշկական գրադարանն իր երկարամյա գոյության ընթացքում աշխատանքներ է տարելՀայաստանում հրատարակվող մասնագիտական, գիտական, կենսաբժշկականտպագիր ռեսուրսներն ի միբերելու ևբժիշկներին հասանելի դարձնելու ուղղությամբ։Գրադարանը նաև առցանց գիտաժողովներ ու դասընթացներ է կազմակերպում`մարզային բժիշկներին և միջին բուժանձնակազմին մասնագիտական վերջին ձեռքբերումներին ևառաջատար մասնագետների փորձին ծանոթացնելու նպատակով։

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 2016–2020թթ. զարգացման ծրագրով նախատեսվում է տպագիր հավաքածուի թվայնացում, ՀՀ ԱՆ կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների և հիվանդների վարման գործելակարգերի շտեմարանի ստեղծում և այլն։
Այս ծրագրերը կյանքի կոչելու համար մասնագիտական և տնտեսական հիմքեր ստեղծելու նպատակով նախատեսվում է զարգացնել աշխատակիցների հմտությունները, ինչպես նաև իրականացնել օպտիմալացման գործընթացներ։
Արդյունքում հնարավոր կլինի թվայնացնել Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տպագիր գրականությունը,ստեղծել էլեկտրոնային շտեմարաններև ապահովել այդ ռեսուրսների մատչելիությունը։




Լրահոս