
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորումում նոյեմբերի 14-ից 19-նն անցկացվել է երկկողմանի երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն:
Զորավարժությանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր: Զորավարժության ընթացքում, զարգացող իրադրության պահմաններում, կատարվել է հարձակողական և պաշտպանողական մարտի պլանավորում և ղեկավարում:
Զորավարժության ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում և տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժության ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և դրամական պարգևներով: