Թուրքիայի հետ բանակցային թելը պետք է պահպանել. Մերկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան մտադիր է շարունակել Թուրքիայի հետ համագործակցությունը, սակայն, ընդ որում, կմատնանշի այդ երկրում ազատ մամուլի խնդիրները, մարդու իրավուքները: Նման հայտարարությամբ Բունդեսթագում հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցային թելը պետք է պահպանել»,-ասել է  Մերկելը:

«Մենք շահագրգիռ ենք, որպեսզի խելամիտ համագործակցություն վարենք Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք խոսի այն մասին, ինչը մեզ անհանգստացնում է»,-հավելել է Գերմանիայի կանցլերը:




Լրահոս