Նոյեմբերի 14-18-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 86 նամակ, որից 54-ին տրվել է համապատասխան լուծում, 28-ն ընթացքի մեջ են, 4 հարց էլ ընդգրկվել է հետագա ծրագրերում:
Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, շինբարեկարգման, սոցիալական, տրանսպորտի, բնապահպանության, քաղաքաշինության, գովազդի, լուսավորության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:
Տեղեկացնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով նամակներ ուղղել Երևանի քաղաքապետարանի սոցիալական էջերի միջոցով՝ ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով: